Ռուսաստանում անցել են նախագահական ութերորդ ընտրությունները

2024 թվականի մարտի 15-ից 17-ը Ռուսաստանի Դաշնությունում տեղի են ունեցել հերթական նախագահական ընտրությունները։ Ընտրությունների օր նշանակելու փաստն արդեն իսկ Արևմուտքում առաջացրել է լիբերալ ամբոխի հառաչանքները:

Ամբողջ առաջադեմ լիբերալ մամուլը, միանգամայն սպասելի, ողողվեց «Պուտինն ինքն իր հետ մրցում է» թեմայով խմբագրականներով։

Հատկապես հետաքրքիր է միջազգային դիտորդների մասնակցության ասպեկտը։ Անցած ընտրություններում ներկայացված չէին այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Amnesty International-ը և Transparency International-ը։

Գաղտնիք չէ, որ այդ կազմակերպությունները վաղուց արդեն իրավապաշտպան կազմակերպություններ չեն, որոնց նպատակը, ի թիվս այլ բաների, ընտրություններին դիտորդներ ուղարկելն է։ Ինչպես ցույց են տվել Ռուսաստանի Դաշնությունում նախորդ մի քանի ընտրություններից հետո նրանց կողմից հրապարակված եզրակացությունները, այդ կազմակերպությունները ուղղակի Արևմուտքի ազդեցության կենտրոններից տրվող քաղաքական հրահանգներ են կատարում։ Փաստորեն, այդ կազմակերպությունները, իրենց մանդատի քողի տակ, որոշակի շրջանակներում իրականացնում են ցանկալի ֆոն ստեղծելու գործառույթ՝ Ռուսաստանի Դաշնությունում ընտրությունների արդյունքների ոչ լեգիտիմության քարոզչության շրջանակներում։

Բացի այդ, ինչպես ասել է Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը, Ռուսաստանի խորհրդարանը հրավերներ չի ուղարկել միջխորհրդարանական կազմակերպություններին և ազգային խորհրդարաններին, որոնք Ռուսաստանի Դաշնությունում գալիք նախագահական ընտրությունները ոչ լեգիտիմ են անվանել։ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), Մարդու իրավունքների գրասենյակի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները Ռուսաստան չեն հրավիրվել, քանի որ այդ կազմակերպությունները դատապարտել են ընտրությունների անցկացումը Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների և Զապորոժիեի և Խերսոնի մարզերի տարածքում։

Տխրեցնող է, որ լուսավոր Եվրոպան ժողովրդավարությունը իր անձնուրաց (բայց ոչ միշտ սկզբունքային) պայքարում իջել է ռուս մարգինալացված շրջանակների հետ աշխատելու պարզունակ մակարդակի: Եվրոպայում քաղաքական քայքայման աստիճանը հասկանալու համար հարկ ենք համարում նշել, որ մարգինալ խմբերը, որոնց վրա հենվում է Արևմուտքը, մարդկանց շատ սահմանափակ խմբեր են, որոնք միավորված են սեփական երկրի հանդեպ ատելությամբ: Բոլոր այն մարդիկ, ովքեր Արևմուտքի կողմից նշանակվել են որպես Ռուսաստանի գլխավոր դեմոկրատներ, իրականում պարզապես փողի դիմաց որոշակի ծառայություններ են մատուցում Արևմուտքին և փող են աշխատում Ռուսաստանի բնական խնդիրների վրա։ Այդ իմաստով նրանք ապագա չունեն, հասարակությունը նրանց չի աջակցում։

Նման «գործունեության» վառ օրինակ է պարոն Նադեժդինը, ով ապավինում էր ռելոկանտների օգնությանը։

Արևմուտքի դիրքորոշումն այս ընտրությունների վերաբերյալ մեկ բան է ցույց տալիս. Արևմուտքը զբաղվում է ոչ թե ժողովրդավարության պաշտպանությամբ, այլ ի դեմս Ռուսաստանի աշխարհաքաղաքական թշնամու դեմ պայքարով։

Ընտրություններն արդեն կայացել են, և վստահորեն կարելի է ասել, որ մասնակցությունն աննախադեպ է։ Չնայած արևմտամետ տարբեր լրատվամիջոցների բոլոր փորձերին սարսափելի պատկեր ներկայացնելու, թե իբր ՌԴ նոր շրջաններում (նրանք, իհարկե, գրում են «Ռուսաստանի Դաշնության վերահսկողության տակ գտնվող տարածքներ») բնակիչները գրեթե ստիպում էին գնալ քվեարկության, իրական պատկերը բոլորովին այլ է. նոր շրջաններում բնակվող Ռուսաստանի քաղաքացիներն այս ընտրությունները համարում են վերջին տարիների ամենակարեւոր իրադարձությունը։ Մարդիկ հաճույքով գնացին քվեարկության։

Ե՛վ բարձր մասնակցությունը, և՛ ընդհանուր բնակչության տրամադրվածությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ռուսաստանցիները համախմբվել են ոչ թե Պուտինի համար, այլ կեղծավոր Արևմուտքին և երեսուն արծաթի դիմաց նրա շահերը լոբբինգ անող այդ մարգինալներին վանելու մղումով։

Այս առումով արժե հիշել մի քանի փաստ ԱՄՆ-ում ընտրությունների պատմությունից։ 2016 թվականին Թրամփի ընտրվելուց հետո սեփական պարտությունն արդարացնելու նպատակով լիբերալները պատրաստ էին մեղադրել Ռուսաստանին ընտրություններին միջամտելու համար:

2024 մարտի 17: ՌԴ դեսպանատան մոտի հերթը ձգվում է ամբողջ թաղամասով: Մարդիկ եկել են ընտրությունների:

2020 թվականին Բայդենի ընտրությունը հիմնականում ուղեկցվում էր զանգվածային կեղծիքների կասկածներով։ Հատկապես շատ էին փոստով քվեարկության հետ կապված սկանդալային պատմությունները ։ Այս ընտրություններից հետո շատ ամերիկացի փորձագետներ գրեցին, որ Բայդենը գողացել է հաղթանակը Թրամփից։

2017 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրությունները նույնպես արեւմտյան երեսպաշտության վառ օրինակ են։ Ելիսեյան պալատի համար պայքարում օգտագործվեցին նեոլիբերալների ձեռքի տակ եղած ամբողջ կոմպրոմատը, և, voila, նախագահ ընտրվեց Մակրոնը։ Իսկ նախընտրական մրցավազքում նրա գլխավոր մրցակից և ֆավորիտ Ֆրանսուա Ֆիյոնին նույնիսկ մեղադրեցին, ի՞նչ եք կարծում, ինչի՞ համար։ Ճիշտ է, Մոսկվայի հետ փոխկապակցված լինելու համար։

Կարելի է երկար գրել, թե ինչպես են վերջին տասնամյակում Արևմուտքում ընտրությունները վերածվել էժանագին ֆարսի։

Զարմանալին այն է, որ սեփական բոստանը կարգի բերելու փոխարեն նրանք, ավելի լավ կիրառման արժանի համառությամբ, ամեն անգամ փորձում են աշխարհին համոզել, որ Ռուսաստանում ընտրությունները լեգիտիմ չեն։