«Հեղափոխության» կեղծ թեզերը — ինչպես էին ժողովրդին հիմարեցնում. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ընդլայնված մեկնաբանություն այն մասին, թե ինչպես էին ժողովրդին հիմարեցնում «հեղափոխության» կեղծ թեզերով ՝ նրան բաժանելու և պառակտելու համար:
Ստորեւ ներկայացնում ենք ամբողջ տեքստը.
«1. Նոր Հայաստան — Հին Հայաստան,
2. Նոր Սերունդ — Հին սերունդ,
3. Քաղաքակիրթ աշխարհ — Ոչ քաղաքակիրթ աշխարհ,
4. եւ վերջապես’ եվրոռեմոնտ։
Հիմա փորձենք առանձին — առանձին դիտարկել։
1. Կայացած երկրները հենվում են իրենց ազգային ավանդույթների վրա, բնականաբար, դրանք կատարելագործելով։ Բրիտանիան ամենապահպանողական, եւ միեւնույն ժամանակ առաջավոր երկրներից է։ Բրիտանացիները հպարտանում են իրենց իրավապահ համակարգի կայացվածությամբ, համալսարանների ու քոլեջների հնությամբ, նախորդ սերունդների ստեղծած արժեքներով։ Որքան հին է համալսարանն, այնքան ավելի հեղինակավոր է, որքան հին է առանձնատունն, այնքան բարձր է գինն, իսկ տներում նախկին սերունդների դիմապատկերներն են կախում։
Չի կարող լինել Նոր Բրիտանիա, որը չհենվի Հին Բրիտանիայի վրա։ Նույնը կարելի է ասել Չինսատանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի մասին։ Հին Հայաստան — Նոր Հայաստան կեղծ թեզը մշակվել է Հայաստանից հեռու ափերում, մեզ պառակտելու համար’ ամաչելու ու մերժելու նախորդ սերունդներին։ Գուցե մեզ հոգեբանորեն պատրաստում էին պարտությանը, նախօրոք մեղավորներ նշանակելով։
2. Նոր սերունդ -Հին սերունդ։ Չի կարող երկնքից հայտնվել ինչ-որ նոր սերունդ, ունենալով առաքինություն ու հմտություններ։ Ցանկացած նոր սերունդ հնից վերցնում է լավագույնն, իր կողմից ավելացնելով նորն ու դրանք փոխանցում է հաջորդներին։ Այսօրվա Ազգային Ժողովի ու կառավարության “նոր սերնդին” նայելով այս պարզ ճշմարտությունն ակնհայտ է դառնում’ դրանք տգիտության ու ոչ պրոֆեսիոնալիզմի փառատոնի նմուշներ են։ Ցանկացած տաղանդավոր երիտասարդի կողքին հմուտ մաեստրո պետք է լինի։
Հիմա հնչում են ձայներ, որոնք փորձում են այդ թեզը նորից առաջ տանել, ըստ երեւույթին Հայաստանի գլխին նոր փորձություններ են պատրաստվում։
3. Ոչ ժողովրդավարակ Ադրբեջանն ավելի լավ էր նախապատրաստվել պատերազմին, քան իրեն ժողովրդավարական հայտարարած “Նոր Հայաստանը”։ Առհասարակ, Հարավ -Արեւելյան Ասիան ռացիոնալությամբ ու առաջադիմությամբ ավելի մեծ հաջողություններ է գրանցում, քան Հին Եվրոպան։ Չկան առաջավոր երկրներ, այլ կան մրցունակ ու ավանդույթներ ունեցողներ։
4. Վերջապես եվրոռեմոնտի մասին։ Յուրաքանչյուր երկիր ունի իր ուրույն ճանապարհը եւ ոչ մի եվրոռեմոնտ որեւէ երկրի “Եվրոպա” չի դարձնի։ Ոչ ոքի պետք չի նմանակել, սակայն վերցնել ուրիշների լավն ու օգտակարը, պարտադիր է»։