Պատմական անհերքելի վկայությունները փաստում են, որ Շուշին մոտ 800 տարեկան հայկական քաղաք է — «Առավոտ»

13-րդ դարի Արցախի իշխանաց իշխան, թագավոր Հասան-Ջալալ-Դոլան, ցանկանալով կարգավորել թաթար-մոնղոլների հետ հարաբերություններում ծագած որոշակի խնդիրներ 1250-ական թվականների սկզբին իր գլխավորած Արցախի աշխարհիկ եւ հոգեւոր այրերից կազմված պատվիրակությամբ մեկնում է թաթար մոնղոլական զորքերի գլխավոր հրամանատար, մեծ խանի ժամանակավոր պաշտոնակատար Բաթու խանի հետ հանդիպման, որն այդ ժամանակ գտնվում էր Կասպից ծովի ափին՝ Աթլ կամ Վոլգա գետի ափին:

Բաթու խանը մեծ պատվով ընդունում է Արցախի թագավորին եւ նրան հանձնում իր՝ Հասան-Ջալալ-Դոլայի հայրենիքներ Չարաբերդը, Ականան եւ Կարկառը, որ նրանից առաջ խլել էին թուրքերն ու վրացիները, հայտնում է 13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցին (տե՛ս Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Երեւան, 1982թ., էջ 202)։

Չարաբերդը հռչակավոր Ջրաբերդն է, որ գտնվում է Տրտու (Թարթառ) գետի եւ նրա վտակ Թրղիի միջեւ սեպաձեւ վեր խոյացող ժայռի վրա՝ Երից-Մանկանց վանքից մոտ 3կմ. հարավարեւելք (տե՛ս Մակար եպիսկոպոս Բարխուտարեանց, Աղուանից երկիր եւ դրացիք։ Արցախ, Երեւան, 1999թ., էջ 284; Բագրատ Ուլուբաբյան, Խաչենի իշխանությունը X-XVI դարերում, Երեւան, 1975թ., էջ 120; Lares MkpTARH, WcropsKO архитектурные памятники Нагорного Карабаха, Ереван, 1989г., с. 52), | Ականա բերդը գտնվում է այժմյան Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի հարավարեւելյան մասում՝ Բալի լեռան ստորոտում, Ականա գետակի ձախ ափին (տե՛ս Դիվան հայ վիմագրության, պրակ V, Արցախ, Երեւան, 1982թ., էջ 130),

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Առավոտ» թերթում