Մանդատի գերիները
Ազգային ժողովը շուտով կքննարկի ԸՕ փոփոխությունները, ինչը կլինի արտահերթ ընտրությունների գնալու հիմնական ճանապարհային քարտեզը:
Այն որ շատ ուժեր երազելով սպասում են դրան, որ մտնեն խորհրդարան և ստանան մանդատներ, իսկ գործող պատգամավորները կարծես չունեն մեծ ոգևորություններ, քանի որ նրանց սրտի կսկիծը հասկանալի է: Եթե Հայաստանում անցկացվեն նոր ԱԺ ընտրություններ, անկախ նրանից թե ով կգա իշխանության, ակնհայտ է, որ գործող պատգամավորների մեծ մասը այլևս չի կարողանալու վերադառնալ Բաղրամյան 19: Որևէ «հայրենասեր» թունդ ազգի մասին մտածող երեսփոխան չի կարող վստահ լինել, որ հենց նա կվերընտրվի:
Ի դեպ, դա վերաբերվում է և իշխանությանը և ընդդիմությանը, քանզի այսօրվա քաղաքական իրականությունը մեզ հուշում է, որ ունենք ամենաուժեղ արտախորհրդարանական ընդդիմությունը քան երբևէ ունեցել ենք՝ ՀՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք», Ադեկվատներ, Ռեֆորմիստներ, Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներ, լուրջ քաղաքական վերլուծաբաններ և քաղաքագետներ, իրավապաշտաններ, մի խոսքով, ակտիվ մարդիկ, ովքեր վերջին տարիներին անհաշտ պայքար մղեցին Նիկոլի դեմ, իսկ ԱԺ -ում ընդդիմության մեծ կազմից մի քանի խոսող և պայքարող պատգամավոր: Մնացածը՝ լուռ և չխոսկան:
Իշխող մեծամասնության մեծամասնությունը, լինելով անկարողունակ, իհարկե ուզում է ևս երկու տարի մնալ այդ շենքում, ստանալ բարձր աշխատավարձ, պարգևավճար, ունենալ դիվանագիտական անձնագիր, դրա համար էլ սրտներով չի արտահերթը, բայց մյուս կողմից եթե չլինի արտահերթ նրանք վերջնական կարողեն դուրս շպռտվել ոչ միայն ԱԺ-ից, այլև քաղաքականությունից:
Այո Աժ-ից դուրս ընդդիմությունը շատ ավելի մրցունակ է: Նման «հավաքականով» անհնար է չհաղթել, սակայն ընդդիմության գլխավոր խնդիրը դեռ շարունակում է մնալ մասնակցել-չմասնակցելու հարցը:
Սա գլխավոր ինտրիգն է, որը, հուսով ենք, մոտ ժամանակներս վերջնական կհանգուցալուծվի: Դե իսկ մանդատը քաղցր պարգև համարողներին իրոք սպասվում է մեծ հիասթափություն:
Հեղինակ՝ Մինաս Յալուզյան