Ո՞վ է գալու իշխանության. Վերլուծություն

Հայաստանի հասարակության մեծ մասը այսօր քննարկում է հաջորդ իշխանության հավանական տարբերակները, չնայած նրան որ այս իշխանությունը դեռ որևէ տեղ գնալ չի պատրաստվում:

Ավելին, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը երեկր հայտարարում էր, որ վարչապետի վարկանիշը այսօր բոլորից բարձր է: Նման ցինիկ և անպատասխանատու հայտարարություն դժվար է պատկերացնել մի իշխանության կողմից, որը պատերազմ է տանուլ տվել և կորցրել վերջին 30 տարում ձեռքբերածը, մեծաքանակ զոհեր տալով, ունենալով հարյուրավոր անհետ կորածներ ու գերիներ օրվա իշխանությունը շարունակում է պահպանել իր ամբարտավան կեցվածքը և չի էլ թացնում, որ իրենք են իրավիճակի տերը, այն էլ այն պայմաններում երբ ամեն քայլափոխի իրենց հայհոյում և անիծում են:

Այս համատեքստում շատ կարևոր է դիտարկել մարդկանց տրամադրությունները, թե ո՞ւմ են տեսնում այս ապոկալիպտիկ իրողության փոխարինող:

Ինչքան էլ զարմանալի թվա, դժգոհ մարդկանց մեծ մասը պատրաստ է կրկին ընտրել նախկիններին, այլ ոչ թե ինչ-որ նոր դեմքերի, ընտրել այն տարբերակը, որտեղ կար կայուն կյանք և որոշակի խաղի կանոններ, չկար տագնապ և պատերազմ, չկար պետության կազմաքանդում, չկար սորոսականնների գերակայություն, չկար դիլետանտ ինքնահավանների իշխանություն:

Այնպես որ եթե Հայաստանում փոխվելու է իշխանությունը, ապա միանշանակ է, որ իշխանության են գալու նախկին ուժերը` գուցե նոր և վերաիմաստավորված քաղաքական պլատֆորմով, բայց աներկբա է, որ հնի դեմ պայքարը տապալված է, քանի որ փաստորեն հինը նորից ավելի լավն էր:

Այն երկիրը, որը այլևս չկա առաջացնում է որոշակի կարոտախտ և մարդիկ ձգտելու են վերադառնալ այն անցյալին, որը նրանք փողոցում մերժեցին սրանից գրեթե երեք տարի առաջ:

Հեղինակ՝ Մինաս Յալուզյան