Արթուր Մեսչյանի տրված և դրժած խոստումները. վերլուծական
Արթուր Մեսչյանին կարելի է համարել «Նոր Հայաստան»-ի ամենաէպատաժային չինովնիկը: Այն խոստումները, որը նա տվել է Երևանի գլխավոր ճարտարապետ եղած կարճ ժամանակահատվածի ընթացքոււմ, պարզապես ֆանտաստիկ են, ֆուտուրիստական և բոլորը միասին վերցրած չեն կարող տեղավորվել ոչ մի բանիմաց և գիտակից Հոմո Սապիենսի գլխում:
Եթե սկսենք թվարկել, շատերը կարող են չհավատան:
«Քանի ես զբաղեցնում եմ գլխավոր ճարտարապետի պաշտոնն՝ այլևս ոչ մի պատմական հուշարձան չի ապամոնտաժվելու»- հայտարարեց նորանշանակ Արթուր Մեսչյանը դեռևս 2018-ի նոյեմբարի 6-ին: Խոստում որի տվեց և դրժեց երևի թե ամենաառաջինը:
2019-ի սկզբից Արթուր Մեսչայնը սկսեց «վճռականորեն զբաղվել» դեռևս Տարոն Մարգարյանի քաղաքապետության օրոք սկսված «Հին Երևան» պրոյեկտով, որը հեղափոխությունից հետո կասեցվել էր, այնուհետև սկսել աշխատել խախտումներով, հակասելով ընդունված օրենքներին: Նա նախագիծը տվեց իր ընկերոջը, իսկ աշխատանքներին այդպես էլ «նոր զարկ» չտրվեց ու տեմպը մնաց նույնը:
2019-ի փետրվարի 5-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հրապարակավ հայտրարաում էր. «Արթուր Մեսչյանի հետ քննարկում ենք «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագիծը»: Մի բան որը ևս մնաց թղթի վրա:
Մետրոյի կայարանի, ճոպանուղու և մանսարդների լայնածավալ նախագծեր, որոնք ոչ միայն նախապատրաստվում էին, այլ ուր որ է պետք է սկսեին ոչ վաղ անցյալում: Այդ մասին Արթուր Մեսչյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է ուղիղ մեկլ տարի առաջ՝ 2019-ի փետրվարի 10-ին:
2019-ի մայիսին նույն Արթուր մեսչյանը հայտնեց որ ամեն ինչ արվում է որպեսզի «Վերածնունդ երիտասարդական ավան»-ի կառուցապատման աշխատանքները շուտով ավարտվեն, որը իրականում դեռ նոր-նոր էր սկսվել:
2020-ի ապրիլի 16-ին, երբ ամբողջ աշխարհում արդեն եռում էր կորոնավիրուսի պանդեմիան , Արթուր մեսչյանը հանրությանը հրապարակավ ներկայացրեց Հալաբյան փողոցին հարակից տարածքում բնակելի շենքերի համալիրի կառուցման նախագիծը:
Նա դա արեց այն պահին, երբ արդեն ողջ աշխարհում հայտնի էր կորոնավիրուսի պանդեմիայի և դրանով պայմանավորված սպասվելիք խնդիրների և ճգնաժամի մասին: Նա գիատկցելով շարունակում էր կրկնել այդ ամենը:
Իր աշխատակիցներին «տքնաջան» աշխատանքի համար բազմաթիվ հավելավճարների արժանացնելուց հետո, 2020-ի օգոստոսի 4-ին, Արթուր Մեսչյանը թողեց իր պաշտոնը, այդպես էլ ոչինչ կյանքի չկոչելով:
Հեղինակ՝ Հայկ Կիսեբլյան