Մարսում ուղղաթիռի առաջին թռիչքը կրկին հետաձգվում է
Մարսի վրա անօդաչու ուղղաթիռի առաջին փորձնական թռիչքը, որը նախատեսված է կիրակի օրը, հետաձգվել է, այն տեղի չի ունենա մինչ ապրիլի 14-ը, հաղորդել է NASA-ի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այն իր առաջին թռիչքը կկատարի ապրիլի 8-ին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ թռիչքը տեղի է ունենալու ապրիլի 11-ից ոչ շուտ:
«Ուրբաթ ուշ երեկոյան ստացված Ingenuity Mars ուղղաթիռի տվյալների հիման վրա NASA-ն որոշեց հետաձգել առաջին փորձնական թռիչքը … մինչև ապրիլի 14-ը», — հատնել է NASA -ն `շեշտելով, որ օդանավը անվտանգ է և սպասարկելի վիճակում է:
