Հույսներս չենք կորցնում, սպասում ենք հաջորդ հանդիպմանը. ԱԺ-ում փակ հանդիպմանը մասնակցած ծնող

Հույսներս չենք կորցնում, սպասում ենք հաջորդ հանդիպմանը: Այս մասին լրագրողներին հայտնեց այսօր՝ հունվարի 30-ին, ԱԺ-ում փակ հանդիպմանը մասնակցած անհետ կորած համարվող զինծառայողի ծնողը:

«Նորություն կար, ճիշտ է այդ բավարարվածությունը չկա, բայց կան ինչ-որ շարժեր, որոնողական աշխատանքները շարունակվում են, մեկ ամիս անց նորից կհանդիպենք»,-ասաց նա:

Հանդիպմանը մասնակցած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ  լրագրողների հետ զրույցում նշեց, որ շատ հարցերի պատասխաններ ծնողները չստացան:

«Կարեւոր հարցադրումներ էին, որ մարդիկ այս տարիների ընթացքում պատշաճ վերաբերմունքի չեն արժանանում, ինչին որ արժանի են»,- նշեց նա:

Հիշեցնենք՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովը բարձրաստիճան պաշտոնյանների մասնակցությամբ 1 ամիս անց կրկին կհանդիպի անհայտ կորածների ծնողների հետ: