Ապրիլի 12-ին կկայանա Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով Եվրոպական խորհրդարանի հատուկ քննարկում

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով Եվրոպական խորհրդարանում ապրիլի 12-ին տեղի կունենա հատուկ քննարկում, որի ընթացքում հատուկ զեկույցով է հանդես գալու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով Եվրոպական խորհրդարանի հատուկ քննարկում ապրիլի 12-ին:
Զեկուցողներ`
Լուկաս Ֆուրլաս
Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար (շնորհակալություն նախաձեռնության համար)
Մարինա Կալյուրանդ
Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար
Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Հեղինե Էվինյան
Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն (շնորհակալություն գրասենյակին կազմակերպման հարցում ջանքերի համար)»