Կյանքից հեռացել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը

82 տարեկան հասակում մահացել է ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Արման Նավասարդյանը ծնվել է 1939թ. ապրիլի 6-ին՝ Երևանում:

1956-1960 թթ. սովորել է Վալերի Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանում, 1974-1976 թթ. և 1988-1989թթ.՝ ԽՍՀՄ արտգործնախարարության դիվանագիտական ակադեմիայում, իսկ 2015-2018 թթ. եղել է Հայ-Ռուսական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ամբիոնի հայցորդ:

1991-1993 թթ. զբաղցրել է ՀՀ ԱԳՆ փոխարտգործնախարարի պաշտոնը, Ալժիրում, Սենեգալում, Ավստրիայում, Հունգարիայում, Լիբանանում զբաղեցրել է դիվանագիտական տարբեր պաշտոններ:

Արման Նավասարդյանը ուներ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան