Առաջիկայում կձեւավորվի եւս 14 կուսակցություն. Iravunk.com
Մինչ շատերն արտաքին վտանգների դեմ համախմբման կոչեր են անում եւ հորդորում վերջ դնել ներքաղաքական պառակտումներին, պարզվում է՝ վերջին մեկ ամսվա ընթացքում՝ ենթադրյալ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ձեւավորվելու են եւս 14 կուսակցություն: Պաշտոնական աղբյուրների համաձայն, քաղաքական խայտաբղետության պակաս չի զգացվելու:
Այսպիսով միայն ապրիլ ամսին Երեւանում նախատեսվում է «Հայրենասերների», «Ինտելեկտուալ Հայաստան», «Ազգ-բանակ-հայրենիք», «Ազգի ձայն», «Սոցիալ- իրավական հավասարություն», «Անկախության սերունդ», «Զարթոնք» ազգային քրիստոնեական, Ազգային Միացյալ Նախաձեռնություն, «Վան ազգային-պահպանողական», «Միասնական հայրենիք», «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունների հիմնադիր համագումարները:
Քաղաքական ակտիվություն դրսեւորվում է նաեւ մարզերում, հատկապես՝ Կոտայքում եւ Սյունիքում: Օրինակ, Կոտայքում նախատեսված է «Ազգային-ժողովրդավարական բեւեռ» եւ «Արեւ Սոցիալիստական» կուսակցությունների հիմնադիր համագումարները: Իսկ Կապանում տեղի կունենա «Հայաստանի քրիստոնեական միություն» կուսակցության հիմնադիր համագումարը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
11.04.21
