ԱՄՆ բիոլոգիական լաբորատորիաները՝ Հայաստանում. Պենտագոնը զարգացնում է մահացու վտանգավոր վիրուսների հետազոտության մասշտաբները

ԱՄՆ նախագահի պաշտոնում դեմոկրատ Ջո Բայդենի ընտրվելուց հետո այդ երկրում ձեռնամուխ են եղել հետսովետական երկրներում ռազմա-կենսաբանական գործունեության ընդարձակմանը: Չնայած համավարակի տարածման պայմաններում ամերիկյան բիոլաբորատորիաների հետ կապված տեղի բնակչության դժգոհության աճին, Ուկրաինայի, Վրաստանի, Ղազախստանի, Մոլդովայի և Հայաստանի կառավարությունները երկարաձգում են Համատեղ բիոլոգիական գործունեության ծրագրի (Cooperative Biological Engagement Program, CBEP) շրջանակներում ԱՄՆ պաշտպանության նախարարության ռիսկերի նվազեցման գործակալության (Defense Threat Reduction Agency, DTRA) հետ կնքված համաձայնագիրը: Նկատենք՝ 2019 թվականին ծրագիրն անվանափոխվել էր կոչվելով՝ Բիոլոգիական ռիսկերի նվազեցման ծրագիր (Biological Threat Reduction Program, BTRP):

Միաժամանակ, հարկ է նկատել, որ դեռևս անպատասխան են մնում ԱՄՆ սահմաններից դուրս Պենտագոնի (ԱՄՆ պաշտպանության նախարարություն) կողմից հիմնված այդ լաբորատորիաների գործունեության օրինականության ու թափանցիկության մասին հարցերը:

Հայաստանում ամերիկյան բիոլոգիական (նաև՝ կենսաբանական) նախագծերի հետ առնչություն ունեցող մեր աղբյուրները խմբագրությանն են տրամադրել փաստաթղթեր, որոնք մանրամասներ են բացահայտում Հայաստանի տարածքում ԱՄՆ ռազմա-կենսաբանական գործունեության մասին: Ուսումնասիրելով նշված փաստաթղթերը, մենք մտահոգիչ եզրահանգման ենք եկել առ այն, որ ամերիկյան ռազմական գերատեսչության ներկայացուցիչները մեր երկրի կենսաբանական հետազոտությունների ոլորտում ունեն անսահմանափակ հասանելիություն և առավելագույնս հետաքրքրված են հատկապես վտանգավոր հարուցիչների (պաթոգեների) հետ աշխատանքի հարցում, որոնք Պենտագոնը երկար ժամանակ ուսումնասիրել և փորձարկել է որպես կենսաբանական զենք:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում են 12 բիոլաբորատորիաներ, որոնք կառուցվել, նորոգվել ու արդիականացվել են ամերիկյան կողմի՝ մասնավորապես ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ֆինանսական միջոցների հաշվին:

Կառույցների ստեղծման ու վերազինման վրա ամերիկյան կողմը հատկացրել է 50 մլն ԱՄՆ դոլար գումար: Դժվար է հավատալ, որ աշխարհի ամենաշատ պատերազմող երկրի պաշտպանության նախարարությունը պետական բյուջեից այդչափ գումար կարող է առանձնացնել՝ բացառապես Հայաստանի քաղաքացիների մասին հոգ տանելու համար, Հայաստանի, որը նույնիսկ սահմանակից չէ: Հայաստանյան քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կարծում են, որ նման համագործակցությունը որոշ իմաստով կոռուպցիոն գործարքի է նման՝ մահացու վիրուսների շտամներին և տեղի բնակչության գենոտիպերի նմուշներին հասանելիություն ստանալու նպատակով: Դրանք շատ անհրաժեշտ են Պենտագոնին՝ Ռուսաստանի սահմանների մոտ երկակի օգտագործման հետազոտության համար: