Մահացել է Սևրի հայկական Սամուել Մուրադյան վարժարանի տնօրեն Վարդապետ Հարություն Պզտիկյանը
«Iravaban.net» — ը գրում է.
«Մահացել է Սևրի հայկական Սամուել Մուրադյան վարժարանի տնօրեն Վարդապետ Հարություն Պզտիկյանը։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը։
«Խորապես վշտացած ենք Սևրի հայկական Սամուել Մուրադյան վարժարանի տնօրեն, մեր շատ սիրելի Վարդապետ Հարություն Պզտիկյանի մահվան լուրի կապակցությամբ։ Վարդապետ Պզտիկյանը մեծ ներդրում է ունեցել բազմաթիվ շնորհալի հայորդիների կրթման գործում։ Մեր ցավակցությունն ենք հայտնում Վարդապետի ընկերներին և հարազատներին»,- ասված է գրառման մեջ։»
