Անհեթհեթություն է, որ այդ հարցազրույցը կարող է դառնալ քրեադատավարական գործընթացի սկիզբ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի. փաստաբան

Ես տեղեկություն չունեմ այդ փաստի մասին, բայց Սերժ Սարգսյանի հարցազրույցը ուշադիր լսել եմ եւ անհեթհեթություն եմ համարում, որ այդ հարցազրույցը կարող է դառնալ քրեադատավարական գործընթացի սկիզբ՝ ընդդեմ նախագահի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանն՝ անդրադառնալով Infocom.am-ի այն հրապարակմանը,  թե Սերժ Սարգսյանի կողմից ենթադրյալ գաղտնի տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ Ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

«Սերժ Սարգսյանն առնվազն 20 տարի շփվել է պետական գաղտնիքի հետ եւ նա շատ լավ այդ սահմանները տիրապետում է, թե որտեղից է սկսվում տեղեկությունը, որտեղից՝ պետական գաղտնիքը։ Հարցազրույցը տրվել է փետրվարին, բա ո՞րն է իրավական այն տրամաբանությունը, որ ի լուր աշխարհին տված այդ հարցազրույցում, եթե կա պետական գաղտնիք, չնայած, պնդում եմ, որ չկա, նոր տեսա՞ն այդ հարցազրույցը։ Սա աբսուրդ է, ի՞նչ է՝ հիմա է պետք։ Ամեն ինչ պիտի չափ ու սահման ունենա»,– ընդգծեց Ամրամ Մակինյանը։

Կարդալ ավելին NEWS.am-ի կայքում