Ամերիկյան Նոքսվիլի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան տուժածներ

«Analitik.am»-ը գրում է.

«Ամերիկյան Թենեսի նահանգի Նոքսվիլ քաղաքի դպրոցներից մեկում հրաձգութուն է տեղի ունեցել, կան տուժածներ: Այս մասին ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է տեղի ոստիկանությունը:

Հայտնի է, որ տուժածների թվում ոստիկան կա:

Տեղի ունեցածի դեպքով քննություն է տարվում:

Տեղի բնակիչներին կոչ են արել խուսափել շրջանից, որտեղ գրանցվել է միջադեպը:»