Ռուսաստանը պաշտոնապես հայտարարել է Թուրքիայի հետ ավիափոխադրումները սահմանափակելու մասին
«Analitik.am»-ը գրում է.
«Ռուսաստանը կսահմանափակի ավիափոխադրումները Թուրքիայի և Տանզանիայի հետ կորոնավիրուսի տարածման աճի տեմպերով պայմանավորված: Այս մասին պաշտոնապես հայտարարել է ՌԴ փոխվարչապետ տատյանա Գոլիկովան՝ հավելելով, որ եթե այդ երկրներում համավարակային իրավիճակը կայունանա, թռիչքները կվերսկսվեն:
Սահմանափակումները կգործեն ապրիլի 15-ից մինչև հունիսի 1-ը: ՌԴ կառավարությունը խորհուրդ է տվել տուր-օպերատորներին դադարեցնել դեպի Թուրքիա ուղեգրերի վաճառքը:»
