Պետդումայի անդամը ռուսաստանցիներին կոչ է արել Թուրքիա մեկնելու հարցում «քաղաքական ողջախոհություն» դրսևորել

Tert.am-ը գրում է.

«ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, «Ռոսպոտրեբնադզոր»-ի նախկին ղեկավար Գենադի Օնիշչենկոն կոչ է արել ուշադրություն դարձնել Թուրքիայում համաճարակաբանական իրավիճակին և պահպանել ոչ միայն առողջությունը, այլ նաև քաղաքական ողջախոհությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Ապրիլի 15-ից հունիսի 1-ը Ռուսաստանի և Թուրքիայի միջև օդային հաղորդակցությունը սահմանափակված է։ Զբոսաշրջային գործակալություններին խորհուրդ է տրվում դադարեցնել դեպի Թուրքիա  ուղեգրերի վաճառքը։ Դա պայմանավորված է Թւորքիայում կորոնավիրուսային իրավիճակի վատթարացմամբ:

Հիշեցնենք, ավելի վաղ պատգամավորը ռուսներին խորհուրդ էր տվել հանգիստը վայելել հայրենքիում․ «Իմ սիրելի ռուսներ, եկեք այս ամառ օգտվենք մեր երկրի ժամանցային հսկայական ներուժից՝ Ղրիմում, Սև ծովի ափին, Աբխազիայում։ Սա հարստություն է, որից պետք է օգտվել։ Թուրքիա մեկնելու կարիք չկա»։

«Կարիք չկա գնալ Թուրքիա՝ սեփական գումարով վարակվելու համար։ Հանուն ձեր առողջության մոռացեք այդ մասին», — հավելել է նա և «Ռոստուրիզմ»-ին խորհուրդ տվել օգտվել այդ իրավիճակից ու ամեն ինչ անել որակը բարձրացնելու համար։»