Պարտության մեղքը «նախկինների» վրա գցելը և Նիկոլին արդարացնելը՝ նոր պաշտոնյաների երդմնակալության տեքստն է. Գարիկ Ուրումյանւ

Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի նախագահ Գարիկ Ուրումյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Պարտության մեղքը «նախկինների» վրա գցելը և Նիկոլին արդարացնելը՝ նոր պաշտոնյաների երդմնակալության տեքստն է։

Բազմաթիվ մարդիկ զարմանում են, «Իմ քայլի» նոր պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ասածի վրա, ով երեկ 2020-ի ամոթալի պատերազմի մասին խոսելով ասել է. «պատերազմում պարտություն կրելու համար մեղավոր են նախկինները»:  Իսկ ես զարմանում եմ նման արտահայտություն արած , «Իմ քայլ»-ական նոր պատգամավորի վրա զարմացողների վրա:

Ախր պարզից էլ պարզ է, որ 2020-ի խայտառակ, ստորացուցիչ կապիտուլյացիան ստորագրելուց հետո, Նիկոլը ոչ մի պաշտոն չի տա, իրեն չարդարացնող ո՜չ «Իմ քայլ»-ականի և ոչ էլ այլ անձի և ընդհակառաակը, նա իրեն արդարացնելը և պարտության մեղքը «նախկինների» վրա գցելը դարձրել է իր կողմից պաշտոն ստացողների կրեդոն՝ հավատամքը և երդմնակալության արարողությունը:

Կարելի է սա ընդունել, որպես  նորմալ բան և անգամ  սպասել դրան: Նիկոլի կողմից պաշտոն ստացած, ստացող կամ պաշտոն, կոչում, դրամաշնորհ, գումար ակնկալող ցանկացած մարդ պարզապես ստիպված և պարտավորված է զանգվածային լրատվամիջոցների առաջ ցեխ շպրտել «նախկինների» վրա, սևացնել և փոխարենն արդարացնել ու մաքրել իրենց տիրոջը՝ փաշինյանին:»