Արցախի Մարտունու շրջանում ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն
News.am—ը գրում է.
«Ադրբեջանական կողմը Արցախի Մարտունու շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն, նշելով, որ դիակը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքի վարչական տարածքից։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ԱԻՊԾ-ից:
Հայ զինծառայողի ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:»
