Լոռու մարզպետը պետական պարգև է տվել իր կնոջ վարսավիրին
Mediaport տելեգրամյան ալիքը հայտնում է.
Լոռու մարզպետը պետական պարգև է տվել իր կնոջ վարսավիրին Երկու օր առաջ Լոռու մարզպետարանը մի հաղորդագրություն տարածեց, որում նշված էր, թե Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն շնորհակալագրով է պարգևատրել ոճաբան Արմեն Խուդադյանին՝ շուրջ 20 տարի Վանաձոր քաղաքում իրականացրած բեղմնավոր աշխատանքի համար: Politik.am-ը պարզել է, որ Արմեն Խուդադյանը մարզպետի կնոջ վարսավիրն է։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն էլ իր կնոջ վարսավիրին ՀՀ վարչապետի օգնական էր նշանակել՝ շռայլ պարգևավճարներով և բյուջեի հաշվին գործուղումներով:
