Հունաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները խայթոցներ են փոխանակել

News.am-ը գրում է.

«Հունաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Նիկոս Դենդիասը եւ Մեւլութ Չավուշօղլուն Անկարայում համատեղ մամլո ասուլիսում խայթոցներ են փոխանակել, որը սկսվել է հարաբերությունների բարելավման հույսով, բայց արագ վերածվել է երկու կողմերից կոշտ մեղադրանքների, հաղորդում է Reuters-ը:

Ձգտելով մեղմել Միջերկրական ծովի տարածքային վեճերի շուրջ ամիսների լարվածությունը՝ Դենդիասը աջակցություն է հայտնել Եվրամիություն մտնելու Թուրքիայի ձգտումներին, բայց ասել է, որ Հունաստանի ինքնիշխանության ցանկացած խախտում կպատժվի:»