Վաղը՝ ժամը 9:30-ից 17:00-ն, փակ կլինեն Հրազդանի կիրճ տանող բոլոր ճանապարհները
Auroranews.am-ը գրում է.
«Հրազդանի կիրճում նախատեսվող սանիտարական մաքրման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 17-ին, ժամը 9:30-ից 17:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը՝ Հրազդանի կիրճ տանող բոլոր 4 ճանապարհներներով:
Երթևեկությունը նշված ժամերին կդադարեցվի նաև Կիրճի ներսում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար Քաղաքապետարանը հայցում է մեր քաղաքացիների ներողամտությունը:»
