ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմի պրեմյերաին (ֆոտոշարք)
ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ ժամանեց Մոսկվա կինոթատրոն: Այսօր, հիշեցնենք, Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմի պրեմյերան է: Կինոթատրոն են ժամանել ՀՀԿ տարբեր գործիչներ. Արմեն Աշոտյանը, Արման Սահակյանը, Արտակ Զաքարյանը, տարբեր հասարակական, քաղաքական և մշակույթային գործիչներ: Ներկա է նաև Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:





