Թուրքիան չի դադարեցնում ռուսական ազդեցության գոտիներից ՌԴ-ին դուրս մղելու փորձերը. միջազգայնագետ (ֆոտո)

 

«Մինչ Հայաստանի ներկայիս իշխանությունները շարունակում են կապիտուլացիան ամրագրելու «խաղաղասիրական» գործընթացը, Թուրքիան չի դադարեցնում ռուսական ազդեցության գոտիներից ՌԴ-ին դուրս մղելու փորձերը։ Քանի դեռ Ռուսաստանը նախընտրում էր կիրառել «փափուկ ուժի» գործիքը արտաքին հարաբերություններում, թուրքերն արդեն հասել են նաև Մոլդովայի տարածքում ինքնավարություն ունեցող Գագաուզիա։

Ռուսալեզու հայկական թելեգրամյան ալիքներից մեկը նկատել ա Գագաուզիայի առաջնորդ Իրինա Վլախին մի միջոցառման ժամանակ՝ թուրքական «Գորշ գայլերի» խորհրդանիշ ականջօղները և Կովկասյան Օֆրիս (ophrys caucasica — ադր.  Xarı bülbül. ադրբեջանցիները ծաղիկը համարում են Արցախի խորհրդանիշ) ծաղիկի նշանը կրելիս», — նշում է ֆեյսբուքյան իր էջում միջազգային փորձագետ Արմեն Մխիթարյանը։

 

Լուսանկարները ՝ Իրինա Վլախի ֆեյսբուքյան պաշտոնական էջից