Նիկոլ Փաշինյանը նման է անհույս թմրամոլի, ով իր թմրանյութը ստանալու համար կխոստանա ինչեր ասես. Լեւոն Քոչարյան
 
                Նիկոլ Փաշինյանը նման է անհույս թմրամոլի, ով իր թմրանյութը ստանալու համար կգնա ամենանենգ քայլին, կխոստանա ինչեր ասես… Այս մասին Telegram-ալիքում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի երեկվա Վայոց Ձոր այցելությանը, որտեղ միջադեպ է գրանցվել Գետափ համայնքում, երբ զոհվածի հարազատը Փաշինյանին չի թույլատրել մոտենալ իր հարազատի շիրիմին:
«Նա շրջում է մարզերով, ստում է պարզ մարդկանց, խոստանում բաներ՝ լավ իմանալով, որ դրանք հնարավոր չեն, գիտակցաբար խաղում մարդկանց նուրբ զգայարանների հետ, իր իսկ մեղքով զոհված մեր տղաների շիրիմներին աներեսի պես համարձակվում մոտենալ…
Նա պարզապես նման է անհույս թմրամոլի, ով իր թմրանյութը ստանալու համար պատրաստ է ամենավերջին ստորության, կստի ամենահարազատ մարդկանց, կգնա ամենանենգ քայլին, կխոստանա ինչեր ասես… միայն թե ստանա իր ուզածը»,- գրել է Լեւոն Քոչարյանը։
