Փաշինյանին ասացի՝ Ձեր կողմից նշանակված կադրերը մարզում կոռումպացված են, մոնտաժեցին էդ մասը. Արենիի ավագանու անդամ
Արենի համայնքի ավագանու անդամ Անուշավան Ավետիսյանը Վայոց Ձորի Ռինդ համայնքում հարց է տվել Նիկոլ Փաշինյանին, վերջինիս մարզային այցելության ժամանակ, որը մոնտաժվել է Փաշինյանի հրապարակած տեսանյութից: Քաղաքացին կոռուպցիայի հետ կապված հարց է բարձրացրել, որին պատշաճ պատասխան չի ստացել:
«Մտածեցի, որ հարցին կանդրադառնան, ընթացք կտան պատկան մարմինների մոտ, արդեն մնացած բացահատումները կլինեն, բայց երբ տեսանյութերը նայեցի, տեսա, որ մոնտաժել են, եւ ընդհանրապես այնտեղ հարցուպատասխան չի երեւում։ Եթե ես ավագանու անդամ եմ, ինձ հուզող հարցերը բարձրաձայնել եմ, չի երեւում, այդ հանդիպումները, ես չեմ հասկանում, ինչի՞ համար են»,-News.am-ի հետ զրույցում ասել է Ավետիսյանը:
