Սամվել Բաբայանը խոստովանեց, որ Լելե Թեփեի օպերացիայի հեղինակն ինքն է (տեսանյութ)

 

Mediaport-ն ավելի վաղ հայտնել էր, որ գեներալը, որն առաջարկել է 700 զինվորի կյանք խլած օպերացիան, Սամվել Բաբայանն է: Ապրիլյան պատերազմի արդյունքում թշնամուն անցած այդ բարձունքը վերադարձնելու լոբբինգով զբաղվել է անձամբ Փաշինյանին կինը՝ Աննա Հակոբյանը, որպեսզի հաջողության դեպքում այդ փաստն օգտագործեն քաղաքական նպատակներով, արդյունքում զոհել են տասնյակ հարյուրավոր տղաների:

Հենց սա է պատճառը, որ օրերս ԱԺ-ում «սկանդալային բացահայտումների» սիրահար Նիկոլ Փաշինյանը չհրապարակել գեներալի անունը:

Իսկ Բաբայանը Հ1-ի եթերում փորձեց մեղքը բարդել ՊԲ հրամանատարության և ԳՇ ղեկավարության վրա՝ արդարացնելով իրեն ու Փաշինյանին: Մինչդեռ այլևս փաստ է, որ օպերացիայի հեղինակը ինքն է, իսկ հրամանը տվել է Նիկոլ Փաշինյանը՝ իր առաջարկով:

 

https://www.youtube.com/watch?v=-QNraAlF3SI