Ստյոպա Սաֆարյանին պարտադրվել է ներողություն խնդրել

Hraparak.am-ը գրում է.

«Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, որը չնայած որ պարտավոր է ի պաշտոնե քաղաքական չեզոքություն դրսևորել, սակայն աչքի է ընկնում իշխանության ամեն գործողություն արդարացնելով և հանրային կրքերը էլ ավելի թեժացնելով, և որը նաև աչքի չի ընկնում զսպվածությամբ, պարզվում է նաև, որ «մի պարկ» դատական հայցեր ունի իր դեմ։

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Ստյոպա Սաֆարյանի դեմ քաղհայց են ներկայացրել ոչ միայն պաշտոնյաներ, այլև լրատվամիջոցներ։

Եվ այսպես՝ Ստյոպա Սաֆարյանի դեմ դատական հայց են ներկայացրել «168 Ժամ»-ը և խմբագիր Սաթիկ Սեյրանյանը՝ Սաթիկ Սեյրանյանի պատիվն ու արժանապատվությունը, Սաթիկ Սեյրանյանի և «168 ԺԱՄ» ՍՊ ընկերության գործարար համբավն արատավորող և զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքելուն, վերջիններիցս ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, ինչպես նաև 2․000․000 դրամ՝ որպես զրպարտության և 1․000․000 դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում բռնագանձելու պահանջներով։

Ստյոպա Սաֆարյանը հակընդդեմ հայց է ներկայացրել, որը և դատարանը հետ է վերադարձրել է։ Ստյոպա Սաֆարյանը նաև վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը դատարանի կողմից մերժվել է։»