ԵԽԽՎ օրակարգը հաստատվեց. պլենար նիստում կքննարկվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը

 

Չնայած Ադրբեջանի հակառակ ջանքերին, քիչ առաջ ԵԽԽՎ օրակարգը հաստատվեց, համաձայն որի՝ պլենար նիստում կքննարկվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը:

Քվեարկության արդյունքները 93 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ:

Այս մասին Facebook-ում հայտարարեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀ Աժ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: