Գերմանիան կրճատել է զինտեխնիկայի վաճառքը թուրքիային. «Հրապարակ»

Hraparak.am-ը գրում է.

«Deutsche Welle-ի թուրքալեզու ծառայությունը հայտնում է, որ դեռ անցյալ տարի Գերմանիայի կողմից Թուրքիային ռազմարդյունաբերական ապրանքների վաճառքի կրճատման միտումը կպահպանվի նաեւ այս տարի։

Ըստ այդմ, այս տարվա առաջին երեք ամիսներին Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել 978 միլիոն եվրոյի զինտեխնիկայի եւ սպառազինությունների՝ Թուրքիային վաճառքի գործարքի։ Սա նշանակում է որ ռազմարդյունաբերական ապրանքների արտահանումը Թուրքիային նվազել է 16 տոկոսով։

Նշենք, որ գերմանական օրենսդրության համաձայն, սպառազինությունների եւ զինտեխնիկայի արտահանման գործարքները հաստատվում են գերմանական կառավարության կողմից։»