427.7 միլիոն դրամ` նոր հեռուստաալիք ստեղծելու համար. Կառավարության հերթական ծախսատար որոշումը

168.am-ը գրում է.

«Պետությունն ամեն օր առերեսվում է տնտեսական վայրիվերումների, տարատեսակ աղբյուրներից ահազանգվում է պետական բյուջեի պակասուրդի մասին, գնաճն այլևս անկառավարելի է, հետպատերազմական Հայաստանում հարյուրավոր զինվորներ պատշաճ բժշկական օգնություն ստանալու կարիք ունեն, իսկ Կառավարությունը որոշում է կայացնում նոր հեռուստաալիք բացել, որոշման գինը՝ 427.7 միլիոն դրամ։»