Իրանը հայտարարել է Ռուսաստանի հետ համագործակցության համաձայնագիր նախապատրաստելու մասին
Yerkir.am-ը գրում է.
«Իրանն ու Ռուսաստանը աշխատում են համագործակցության նոր համաձայնագրի վրա, որը համապարփակ կլինի: Այս մասին ապրիլի 19-ին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
Նրա խոսքով՝ ապրիլի 13-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Թեհրան կատարած այցի ընթացքում կողմերը պայմանավորվել են աշխատել համապարփակ համագործակցության փաստաթղթի շուրջ:
«Հենց տեքստ լինի, որը հնարավոր է ստորագրել, փաստաթուղթը կստորագրվի»,- ասել է Խաթիբզադեն ճեպազրույցում՝ հավելելով, որ ներկայումս գործող պայմանագիրն ուժի մեջ է, այն ավտոմատ կերպով երկարացվել է մարտին։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, մեկնաբանելով Վաշինգտոնի կողմից հակառուսական պատժամիջոցների ընդլայնման մասին տեղեկությունը, ասել էր, որ ԱՄՆ-ը «սխալ ուղղությամբ քայլ է կատարել»: Իրանցի դիվանագետը շեշտել էր, որ Թեհրանն «ամբողջովին մերժում է» Վաշինգտոնի՝ հակառուսական նոր պատժամիջոցների մասին որոշումը:»
