Պուտինն ընդունեց Բայդենի հրավերը. Հանդիպումը կլինի առցանց. Կրեմլ

live24.am-ը գրում է.

«Սպիտակ տունը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը աշխարհի 40 առաջնորդի, այդ թվում`Ռուսաստանի իր գործընկերոջը, հրավիրել է միջոցառման, որը Վաշինգտոնը մտադիր է կազմակերպել ապրիլի 22-23-ը` առցանց ձևաչափով:

Վլադիմիր Պուտինն ապրիլի 22-ին ելույթ կունենա կլիմայի հարցերով գագաթնաժողովում: Այս մասին տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Վլադիմիր Պուտինը շարադրելու է Ռուսաստանի մոտեցումները` միջազգային լայն համագործակցության հաստատման համատեքստում, որը նպատակ ունի հաղթահարել կլիմայի գլոբալ փոփոխության բացասական հետևանքները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ցանկություն կա, որ գագաթնաժողովը համընկնի Երկրի օրվա հետ:։

ՀՀ ՔԿ-ի այսօրվա հաղորդագրությամբ պաշտոնական Երեւանը փաստացի հայտարարեց, որ ծանր հանցանք մեղսագրվող անձին Իսրայելում շարունակում է համարել իր դեսպանը։

Հավելենք, որ Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանի պաշտպաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը Սմբատյանին առաջադրված մեղադրանքը որակել են անհեթեթ, իսկ հետապնդումը՝ ապօրինի։ Դիվանագիտական կորպուսին, դեսպանի հեղինակությանը հասցված հարվածն ակներեւ է։

Պուտինից բացի, հրավիրվել են Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ավստրալիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Հնդկաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Մեքսիկայի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և այլ երկրների ղեկավարներ:»