Գերիները կարողացել են կապ հաստատել հարազատների հետ․ ԿԽՄԿ

Armeniasputnik.am-ը գրում է.

«Հայտնի չէ, սակայն, թե այս անգամ քանի գերու է հնարավորություն ընձեռվել հեռախոսով խոսել հարազատի հետ։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց հնարավորություն է տրվել հեռախոսով կապ հաստատել հարազատների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Մենք ուրախ ենք, որ ընտանիքների հետ կապ պահպանելու հնարավորությունը շարունակվում է: Իհարկե, այն մարդկանց մասին է խոսքը, ում մասին մենք ունենք ստույգ տեղեկություն, և հաստատված են եղելությունն ու պահման վայրը։ ԿԽՄԿ ներկայացուցիչների պարբերական տեսակցությունների շրջանակում՝ լինի դա նամակի միջոցով, բանավոր հաղորդագրությունների տեսքով, հնարավորության դեպքում էլ՝ զանգերի միջոցով, կապ է պահվում հարազատների հետ»,- նշեց Ամատունին։

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը նշեց` Կարմիր խաչը կապ է պահպանում բոլոր հարազատների հետ, սակայն չմանրամասնեց, թե այս անգամ քանի գերու է հնարավորություն տրվել խոսելու հարազատի հետ։»