Էլիզաբեթ Աբրահամյանը կանանց սեղանի թենիսի 2021թ Ռուսաստանի առաջնությունում 3մեդալ նվաճեց՝ 1 արծաթե և 2 բրոնզե. «Իրավունք»
Iravunk.am-ը գրում է.
«Մոսկվայում ավարտվեց ապրիլի 13-ից այստեղ ընթացող մեծահասակների սեղանի թենիսի 2021թ Ռուսաոստանի թիմային –անհատական առաջնությունը:
Ստուգատեսի կանանց մրցաշարում իր բարձր կարգը հաստատեց երկրի սեղանի ծագող աստղ, երիտասարդական և պատանեկան մրցաշարերում բազմիցս փայլած, ծննդով երևանցի, Նիժնի Նովգորոդը ներկայացնող Էլիզաբեթ Աբրահամյանը: Դեռատի հայուհին թիմային մրցումներում Նիժնի Նովգորոդի ընտրանու կազմում բրոնզե մեդալի արժանացավ:
Նա կանանց զուգախաղում ընկերակացում էր Օլգա Կուլիկովային: Հաջող անցկանցելով նախնական փուլերի իրենց բոլոր հանդիպումներն, նրանք հասել էին եզրափակիչ ու միայն այստեղ զիջեցին Լյուբով Տենցեր/Աննա Դմիտրևա երկյակին, և բավարարվեցին արծաթե մեդալով:
Կանանց մենախաղի մրցաշարում մրցանակային տեղերի համար պայքարը շատ թեժ ու լարված ստացվեց: Աբրահամյանն, ով արդեն 4 ամիս անընդմեջ կանանց սեղանի թենիսի ՌԴ դասակարգման աղյուսակի անփոփոխ առաջատարն է, կիսաեզրափակչում դրամատիկ ու հետաքրքիր մրցապայքարում 2:4 հաշվով զիջեց երկրի հանրահայտ թենսիստուհիներից մեկին` 30-ամյա ՕլգաՎորոբյովային: Վերջինս եզրափակչում էլ 4:0 հաշվով պարտության մատնեց նաև երկրի գործող չեմպիոնուհի,36-ամյա Աննա Տիխոմիրովային, ու հռչակվեց ՌԴ չեմպիոնուհի:
Կիսաեզրափակչում անհաջողության մատնված Էլիզաբեթ Աբրահամյանն ու 20-ամայ Մարիա Տայլակովան բավարարվեցին բրոնզե մեդալներով:
Այսպիսով, Աբրահամյանն այս առաջնությունում 3 մեդալ նվաճեց` 1արծաթե, և 2 բրոնզե:
2003թ ապրիլի 29-ին Երևանում ծնված ու սեղան թենիսի առաջին դասերն այստեղ Արշակ Ղարիբյանի ղեկավարությամբ ստացած և մինի կադետուհիների ՀՀ չեմպիոնուհի դարձած, ապա ընտանիքի հետ ՌԴ-ի Նիժնի Նովգորորդ տեղափոխված այսօր 17-ամյա ԷԼԻԶԱԲԵԹ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ հետագայում դարձավ ոչ միայն սեղանի թենիսի Ռուսաստանի հույսերից մեկն ու հպարտությունն, այլև Եվրոպայի լավագույն դեռատի փոքր վարպետներից մեկն ու շռանդալից առաջընթաց ունենալով հռչակվել մինի կադետների, կադետների, տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի չեմպիոնուհի ու աշխարհի ոչ պաշտոնական առաջնությունների մրցանակակիր և սկսեց գլխավորել մինչև 16 տարեկանների համաշխարահային դասակարգման աղյուսակը:
ԱՐԱՄ ՈՒԳՈՒՋՅԱՆ»
