Եթե դեմքդ գարշելի է, հայելուց մի բողոքի. ԵԽԽՎ-ում կատարվածի հետքերով

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Նատալյա Սաղիյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հատուկ նրանց համար եմ գրում սա, ովքեր, տրվելով հակառուսական քարոզչամեքենայի կողմից արվող вброс-ներին ԵԽԽՎ-ում տեղի ունեցածի վերաբերյալ, ինքնամոռաց քլնգում են Ռուսաստանի Դաշնությանը:

Հարգելիներս, եթե ձեզ պարբերաբար նեղություն տաք ու հետաքրքրվեք, թե ԵԽԽՎ-ն ինչ սկզբունքով է աշխատում, ապա կհասկանաք շատ բաներ ու ինքներդ ձեզ ծիծաղելի դրության մեջ չեք դնի:

Երեկ հայ ռազմագերիների վերադարձի հարցի հետ միասին քննարկման էր դրված նաև Ռուսաստանի Դաշնության պետականության դեմ աշխատող Նավալնու հարցը: Կարող ենք հիմնավոր կասկածներ ունենալ, որ դա արվել է դիտավորությամբ: Չեմ զարմանա նույնիսկ, եթե պարզվի, որ Նավալնու հարցը սողոսկել էր օրակարգ հայ ռազմագերիների հարցի հետ միասին թուրքա-ադրբեջանական լոբբինգի արդյունքում, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը ընկնի այնպիսի վիճակի մեջ, որ չկարողանա սատարել Հայաստանին այդ հարցում: Ցավոք, վերջին 3 տարիների ընթացքում Հայաստանն իր դերն ու տեղը շատ է թուլացրել ԵԽԽՎ-ում, իսկ Ադրբեջանը՝ հակառակը, ճիշտ քաղաքականություն վարելով ուժեղացրել  իր դիրքերը:

Իրականում այս իրավիճակը ստեղծվել է Հայաստանի պատվիրակության թերացման պատճառով: Պատվիրակության խիստ անհեռատես և ոչ պրոֆեսիոնալ, անփորձ ղեկավարը, երևի, չֆայմեց, որ հայ ռազմագերիների վերադարձի ու Նավալնու հարցերի մի օրակարգում հայտնվելը վնասում է առաջինին և ջուր է լցնում Հայաստանում թուրքամետ պրո-ամերիկյան ուժերի ջրաղացին, որոնց համար լրիվ միևնույն է, թե ինչպես կդասավորվի մեր ռազմագերիների ճակատագիրը, կարևորը Ռուսաստանը վատ լույսի ներքո ներկայացվի:

Ես հարգանքով եմ վերաբերվում մեր պատվիրակության փորձառու անդամներին, որոնք տարիներ շարունակ առաջ են մղել Հայաստանի շահերը:

Ցավոք, մնացած անդամները և պատվիրակության ղեկավարը չկարողացան անել այնպես, որպեսզի հայ ռազմագերիների հարցը առանձնացվի Նավալնու հարցրց, այդպիսով ՌԴ-ին տալով հնարավորություն կանգնել Հայաստանի կողքին:

Դուք հիմա ումի՞ց եք դժգոհ: Ինչպես կասեր դասականը, եթե դեմքդ գարշելի է, հայելուց մի բողոքի:

Հ.Գ. Ի դեպ, կրկնեմ արդեն բազմիցս ինձանից ավելի խելացի մարդկանց ասածը՝ ԵԽԽՎ-ի բանաձևերը Ադրբեջանը հանգիստ սրտով անտեսում է, քանի որ դրանք պարտադիր բնույթ չունեն: Այսօր միակ ուժը, որը կարող է Ադրբեջանի բռնապես-ահաբեկիչ ղեկավարին վերադարձնի ողջամտության հունի մեջ, դա Ռուսաստանն է:»