Գուցե մեր պատվիրակության ոչ բարով ղեկավարին դիմեն, թե ոնց է հայ ռազմագերիների հարցի քննարկումը հայտնվել Քովիդի անձնագրերի և Նավալնու ձերբակալման հարցի հետ նույն տեղում. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը կրկին անդրադարձավ Հայաստանում սկսված հակառուսական արշավին, կապված ԵԽԽՎ-ում Ռուսաստանի քվեարկության հետ։ Իր ֆեյսբուքյան էջում նա գչել է․

“Ոնց՞ կարող էր Ռուսաստանի պատվիրակությունը ԵԽԽՎ-ում կողմ քվեարկել մի փաթեթի, որի մեջ մտել է «Ռուսաստանը, որպես Եվրոպայի անվտանգության սպառնալիք» բաժինը:

Ավելին այդ ընդհանուր փաթեթի մեջ հայ ռազմագերիների հարցի հետ դրված է եղել նաև Նավալնիի ձերբակալության մասին հարցը:

Հիմա հակառուսական վերնագրեր գրող արևմտյան հովանու տակ ապրող ԶԼՄները դրա մասին չեն գրում, քանի որ դա իրենց շահեկան վիճակի մեջ չի դնում:

Նրանց պետք է հիստերիա, որը և բարձրացրեցին:

Հ.Գ. Գուցե մեր պատվիրակության ոչ բարով ղեկավարին դիմեն, թե ոնց է հայ ռազմագերիների հարցի քննարկումը հայտնվել Քովիդի անձնագրերի և Նավալնու ձերբակալման հարցի հետ նույն տեղում”: