Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել ԱԱԽ նիստում իր եզրափակիչ ելույթի ոչ թե մոնատաժված, այլ ամբողջական տարբերակը

 

Այսօր համացանցում հայտնվել է Անվտանգության խորհրդի նիստի ձայնագրությունը, որտեղ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը ներկայացնում է, թե 2020 թվականի սեմպետմբերի 27-ին սկսված պատերազմում ինչ իրավիճակ է հայկական կողմում:

ArmLur.am-ի հետ զրույցում ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը, անդրադառնալով հրապարակված ձայնագրությանը ասաց. «Պահանջում եմ հրապարակել այդ օրվա նիստի եզրափակիչ մասում ՀՀ նախագահի ելույթը և որից հետո իմ ելույթը՝ ամբողջությամբ»: