Եթե մենք չենք կարողանում մեր միջից 100 խելացի անձի ընտրել պատգամավոր, նշանակում է, որ մեր ազգն ու պետությունը դատապարտված են կործանման. Գարիկ Ուրումյան
Ռեֆորմիստների կուսակցության երիտասարդական կազմակերպության նախագահ Գարիկ Ուրումյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Պետք չէ մոռանալ, որ 2018-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրական իրավունք ունեցող անձանց 50 տոկոսից ավելին չմասնակցեց ընտրություններին և այս մարդկանց լուռ համաձայնությամբ է, որ ԼԳԲՏ-աղանդավորական սորոսական ընդդիմադիրները հայտնվեցին խորհրդարանում և նաև արժանացան բարձր պաշտոնների, դարձան գերակշիռ մեծամասնություն: 50 տոկոսից ավելին չմասնակցեց ընտրություններին, որի արդյունքում ընտրական իրավունք ունեցողների ընդամենը 30 տոկոսը, ընտրելով «Իմ Քայլ»-ականներին, ընդհանուր ընտրողների թվում կազմեց գերակշիռ մեծամասնություն և տվեց նրանց ԱԺ 70 տոկոսից ավելի մանդատը:
50 տոկոսից ավելին կազմող, բանիմաց և գիտակից համարվող և հասուն անձինք տեր չկանգնեցին իրենց ձայնին և դրանով «դաբռո» տվեցին «Իմ Քայլ» ական ակտիվիստներին: Նրանց չմասնակցելը դարձավ նիկոլականներին աջակցող գործոն և նրանց խոսուն լռությունը թույլ տվեց «Իմ Քայլ» ական լիբեռալ, ապազգային, հակաեկեղեցական, հակառուսական ծրագրերի իրականացման համար: Եվ այդ ամենն ի վերջո հանգեցրեց 2020-ի ամոթալի խայտառակ պատերազմին ու պարտությանը:
Այնինչ երբ որ ավելի լավ ապրելու հույսերի կամ մեղավորներ փնտրելու մասին է խոսքը գնում, կամ քաղաքական վերլուծությունների՝ ամենևին էլ 50 տոկոսը բերանները փակ չի նստում: Խոսելուց լավ ենք խոսում: Էյդ անհիմն խոսելն ու բամբասելը մեր երկիրը քանդեց:
Մեզ պետք է ոչ թե խոսել ու բողոքել և սրա նրա ոտքի տակը փորել, այլ ընդամենը ընտրել մեր ազգի միջից 100 բանիմաց և խելացի պատգամավորների: Մենք ոչ միայն պիտի ընտրենք այլ նաև դրդենք այդ 50 տոկոսից ավելիին, որ գնան ու տեր կանգնեն իրենց իրավունքին:
Ու պիտի հասկանանք, որ դա ոչ միայն իրավունք է, այլ նաև պարտականություն: Մենք պարտավոր ենք տեր կանգնենք մեր ձայներին: Ամեն ոք պետք է հասկանա, որ իր ընտանիքի երեխաների և երկրի ապագան և առնվազն առաջիկա 4-5 տարին կախված են հենց այդ օրից՝ հանրաքվեինց:
Եթե մենք չենք կարողանում մեր միջից 100 խելացի անձի առանձնացնել և ընտրել պատգամավոր, դա այս փուլում նշանակում է, որ մեր ազգն ու պետությունը դատապարտված է կործանման:
Ու կապ էլ չունի, այդ անձինք «հին» են, թե «նոր», «սև» են, թե «Սպիտակ»: Ընտրե՜ք խելացի, կյանքի փորձ ունեցող և գիտուն անձանց և գնահատեք նրանց, այլապես մեր ազգը դատապարտված է կործանման:»
