Տեխնիկական խնդի՞ր, թե՞ «պատասխան» Ռուբինյանին. ինչու են ռուսական պատվիրակության անդամները դեմ քվեարկել գերիների հարցի քննարկմանը ԵԽԽՎ-ում
168.am-ը գրում է.
«Նախօրեից հայաստանյան սոցցանցերում և ԶԼՄ-ներում բուռն հակառուսական քննարկումների առիթ է դարձել Ադրբեջանում գտնվող «հայ ռազմագերիների, պահվող այլ անձանց և տեղահանված անձանց մասին» հարցը ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի օրակարգ ներառելու հարցով ռուսական քվեարկությունը:
Քվեարկության արդյունքների վերաբերյալ բազմաթիվ հակասական տեղեկություններ տարածվեցին, քանի որ նստաշրջանի օրակարգ ներառվելիք հարցերը խմբավորվել էին երկու փաթեթում, և հայ ռազմագերիների հարցն ընդգրկված էր «նախատեսված» հարցերի փաթեթում, որում ներառված էր նաև հակառուսական թեմա, մասնավորապես, «Ռուսաստանի սպառնալիքը Եվրոպայում խաղաղության հետապնդման համար»: Սակայն հայ գերիների թեման քվեարկության է դրվել առանձին՝ անկախ հակառուսական հարցերից, որոնց ռուսական պատվիրակությունը, բնականաբար, պետք է «դեմ» քվեարկեր, և ուշագրավն այն է, որ ադրբեջանցի պատվիրակ Սամադ Սեիդովն էր դիմել, որպեսզի հարցը քվեարկության դրվի առանձին:»
