«Թող Կապանից դուրս գա, ինքը մեզ պետք չի». կապանցիները Փաշինյանին ուղեկցեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով. տեսանյութ

News.am-ը գրում է.

«Մենք չենք ուզում, որ Նիկոլ Փաշինյանը գնա ու զոհված ազատամարտիկների գերեզմանները պղծի, մեր խնդիրը դա է: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում հայտարարեց բողոքի ակցիայի ելած բնակիչներից մեկը: Նրանք փակել են հուշահամալիր տանող ճանապարհը:

«Կան մարդիկ, որոնք Նիկոլին սիրում են: Ասենք, էդ մարդը երեք տղա ունի, երեքն էլ Ռուսաստանում են, իր համար Նիկոլը շատ լավն ա, բայց հիմնական մասսան մեկ է: Մենք այսնքան ենք կագնելու այստեղ, մինչեւ թույլ չտանք իրեն բարձրանալ հուշահամալիր: Թող Կապանից դուրս գա, ինքը մեզ պետք չի: Ես ինքս մինչեւ Հորադիզ ոտքով եմ հասել, իսկ այսօր ինքը մի գրչի հարվածով 140 կմ հանձնեց թուրքին: Ինքը էստեղ տեղ չունի, թուրքը էստեղ տեղ չունի, թող Ալիեւի հետ քնա Բաքու»,-ասաց ազատամարտիկներից մեկը:

Երբ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ մարզպետարանի շենքից եւ ավտոշարասյունը շարժվեց, հավաքվածները սկսեցին վանկարկել «Նիկոլ Դավաճան»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ գաղտնի պայմաններում ուղեւորվել է Սյունիքի մարզ։ Նրա այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին, նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն վարչապետին։

Փաշինյանը երեկ գիշերով այցելել էր Շուռնուխ համայնք։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանին բնակիչները ընդունել են վրդովված եւ սառը։

Իսկ արդեն այսօր Նիկոլ Փաշինյանին հայհոյանքներով եւ բողոքի ակցիաներով են դիմավորել Ագարակում, Մեղրիում:

Հիշեցնենք, որ նախօրեին անսպասելիորեն փոխվել են Սյունիքի ոստիկանապետը, նրա տեղակալը, Գորիսի եւ Կապանի ոստիկանապետերը։ Մեկ համայնքից բացի Սյունիքի բոլոր համայնքների ղեկավարները հրապարակավ պահանջել են Փաշինյանի հրաժարականը։»