Սյունիքում ոչ ոք անպատիժ չի մնա. Արփի Դավոյան. տեսանյութ

Factor.am-ը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը այց է կատարել Սյունիքի մարզ: Քաղաքացիների մի խումբ հայհոյում էր վարչապետին և պահանջում հեռանալ մարզից:

Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը նշեց. «Այն ինչին ականատես եղանք, վկայում է այնտեղ գտնվող մարդկանց սադրիչ գործողությունների մասին: Այնտեղ կային կոնկրետ մարդիկ, որոնք կազմակերպել էին այդ ամենը:

Օրինակ՝ Մեղրիի քաղաքապետն այնտեղ մոտ 30 հոգանոց բանդա է պահում, և այդ մարդիկ իրենց ոչ պատշաճ կերպով էին դրսևորում, այդ մարդկանց մեծ մասը հիմնականում աշխատում է Մեղրիի կամ Ագարակի համայնքապետարաններում կամ Ագարակի կոմբինատում, նրանք այդ անձի՝ Մեղրիի քաղաքապետի բարեկամներն են:

Այդ մարդիկ ուղղորդված էին, նրանք վախի մթնոլորտ էին ստեղծել և քաղաքացիներին թույլ չէին տվել մոտենան վարչապետին: Նրանք իրենց գործողություններով սադրում ու հրահրում են»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետն այսօր Սյունիքի մարզում, ի պատասխան իրեն ուղղված վիրավորանքների ու հայհոյանքների, նշել է, թե այդ հարցն էլ են կարգավորելու, Դավոյանը նշեց. «Այո՛, ճիշտ էր այդպես ասելը: Սյունիքում ոչ ոք անպատիժ չի մնա: Իրենք շատ լավ գիտեն, թե ինչեր են արել, և շատ լավ գիտեն, թե այսօր ինչ են անում, այո՛, նրանք անպատիժ չեն մնա»: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/361611.html»