Հայոց ցեղասպանության թանգարանն ակնկալում է ապրիլի 24-ին ստանալ Ջո Բայդենին ուղղված նամակի պատասխանը

News.am-ը գրում է.

«Մենք ակնկալում ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման կոչով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված նամակի պատասխանը կստացվի ապրիլի 24-ին: Այս մասին ապրիլի 21-ին կայացած մամուլի ասուլիսին ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Թանգարանի տնօրենը նշել է, որ սա կարեւոր քայլ կլինի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: «Պաշտոնապես հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված նամակը հասել է հասցեատիրոջը: Միացյալ Նահանգների նախագահի ճանաչումը շատ բան կփոխի, քանի որ Միացյալ Նահանգներն աշխարհի գերհզոր պետությունը եւ ՆԱՏՕ-ի առաջատար անդամներից մեկն է:»