Զելենսկին Պուտինին հրավիրել է Դոնբասում հանդիպման

Yerkir.am-ը գրում է.

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է հանդիպման Դոնբասում. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Պարո՛ն Պուտին, ես պատրաստ եմ Ձեզ հրավիրել հանդիպել Դոնբասի ցանկացած վայրում, որտեղ պատերազմն ընթանում է»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը:

Նա ավելի վաղ ասել էր, որ Կիևին աջակցում են միջազգային գործընկերները, որոնք պատրաստում են ավելի խիստ պատժամիջոցներ Մոսկվայի դեմ՝ Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակի պատճառով:»