Ադելը սիրավեպ է սկսել մանկության ընկերոջ հետ
NEWS.am STYLE -ը գրում է.
«Բրիտանացի հայտնի երգչուհի Ադելը նոր հարաբերություններ ունի։ Լրատվամիջոցները գրում են, որ 32-ամյա արտիստը գաղտնի հանդիպում է մանկության ընկերոջ՝ Սայմոն Կոնեկիի հետ եւ նույնիսկ ծրագրում է երեխաներ ունենալ նրանից։
The Mirror-ի տեղեկություններով՝ երգչուհին նախորդ տարվանից հարաբերություններ ունի առեղծվածային տղամարդու հետ, որի հետ ծանոթ է մանկության տարիներից։ Այդ մասին լուրը հայտնվել է աստղի ու նախկին սիրելիի ամուսնալուծությունից հետո, որից Ադելը որդի ունի՝ Անջելոն։ Ինսայդերը երգչուհու զգացմունքների մասին խոսել է «Closer» ամսագրի հետ․ «Ադելը ցնցված է ու թեեւ ձգտում է գաղտնի պահել, թե ով է նա, չի թաքցնում վերագտած երջանկությունն ընտանիքից ու ընկերներից»։

Զույգը բաժանման մասին հայտնել է 2019թ․-ին յոթ տարվա հարաբերություններից հետո։»
