Հիսուն խուժանի պահվածքով բան չի կարող որոշվել — hraparak.am

Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցը երեկ ուղեկցվեց դաժան տեսարաններով։ Լեռնահայաստանցիները որեւէ քաղաքում Նիկոլ Փաշինյանին թույլ չտվեցին հանգիստ քայլել, բողոքի ակցիաներով ուղեկցեցին նրան՝ վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղալով նրա հասցեին։ Մենք զրուցեցինք «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։

— Պարոն Աղազարյան, հնարավո՞ր է Սյունիքի այցից հետո իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որոշի, որ ընտրությունների հանրային պահանջ չկա։ Ըստ էության, դուք տեսաք ձեր նկատմամբ իրական վերաբերմունքը։

— Բացարձակ համաձայն չեմ ո՛չ Ձեր հարցադրման ձեւի հետ, ո՛չ երանգի հետ, ո՛չ էլ բովանդակության հետ։

— Ինչո՞ւ, հայհոյանքն ու վիրավորանքը դարձել են նորմալ երեւո՞ւյթ, որ ես էլ այլ երանգով Ձեզ հարց տամ։

— Հիսուն խուժանի պահվածքով բան չի կարող որոշվել։

— Մտածում եք, որ Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ցույցի մասնակիցները խուժաննե՞ր էին։

— Ես չեմ մտածում, այլ համոզված եմ։

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք hraparak.am կայքում