Ամեն ինչ թանկանում է, մարդիկ՝ էժանանում. Անահիտ Վարդանանցի հուզիչ բանաստեղծությունը

Անահիտ Վարդանանցն իր ֆեյսբուքյան էջում բանաստեղծություն է հրապարակել.

«Ամեն ինչ թանկանում է, մարդիկ՝ էժանանում,

Հոգևորը՝ պակասում, տգիտությունն է ծաղկում,

Գումարներ գտնում են, բարության կարիք չեն զգում

Անցյալում հաշմանդամ, աղբի մաշկած կատուներն այսօր,

Գերժամանակակից պղպեղներ՝ անճարակ դեմքով…

Խելքի՜ն տես, ինչ-որ մեկը կայունություն ունի թվացյալ

Ելել, պայքարում է գաղափարի, ընտանիքի համար,

Գերագույն անգույնը կոչումներ է բաժանում աջուձախ,

Պաշտոններ նվիրում՝ հորից չժառանգած տան նման,

Աստղեր՝ բանտարկյալների հառաչանքի վաճառքի դիմաց,

Որ վճարված արցունքներից ավելի են էժան…

Հրամանատարն անբախտ հանկարծ հերոս դարձավ,

Որ իրենք իրենց բաժնով կաթսայում կուշտ երևան…

Եղբայրն է դուրս եկել եղբոր դեմ մեքենայի համար,

Որ ամառային նստավայրը վայելի մի փոքր երկար…

Մինչդեռ նրանք, ովքեր մարտերում էին ազատ,

Իրենց կյանքը տվեցին հանձնվելու համար…

Թերթերի նորությունների, մեծ նպատակների տեղակ

Մի քիչ խիղճ գտեք՝ թեկուզ վարձատրության դիմաց:

Բազկաթոռներն ու փողկապները, վաճառքի համար,

Հոգու ընթացքը մի ակնթարթում փլուզեցին հանկարծ,

Ատելությամբ ստվերվեց կարեկցանքը մարդկանց,

Պարզ գոյատևումով լուծվեց խնդիրը հիմնական,

Ինչի համար կռվեցին, անհեթեթություն դուրս եկավ…

Ինչպե՞ս կռվես ու հաղթես ինքդ քո դեմ պատերազմում,

Եթե երեխաների ծիծաղն է միայն վերադառնում Աստծուն,

Երկինքը վերից նայում ու իր արցունքներից է գորշանում,

Պատերազմն ի վերջո խաղաղության ուղի չի գտնում,

Գործերը թանկանում, մարդն է էժանանում,

Բայց չէ՞ որ հին լեռն էլ է իր տանջանքներից մահանում,

Այդ ո՞ր երկնքից և ի՞նչ ամպ է մահից զարմանում,

Աղն էլ է սուզվում ջուրն ու դանդաղ ինքն իրեն ուտում:

Իսկ թե աղբյուրի մի կաթիլ ջրի ձայնին ես կարոտում,

Ուրեմն հազար երազանքներ աճեցրու քո ներսում…»