Մայքլ Ջեքսոնի դուստրը դեր է ստացել «Սարսափների ամերիկյան պատմություններում»

Hraparak.am-ը գրում է.

«Մայքլ Ջեքսոնի դուստրը՝ Պերիս Ջեքսոնը հանդես կգա «Սարսափների ամերիկյան պատմություններ» սերիալի նոր սեզոնում։ Այս մասին հայտնում է TMZ-ն։ Արտիստուհին հանդես կգա FX-ի հայտնի սերիալի նոր սեզոնի առնվազն մեկ էպիզոդում։ Սերիալի ստեղծող Ռայան Մերֆին արդեն ներկայացրել է, որ սերիալի 10-րդ սեզոնը կլինի բաժանված երկու պատմությունների։

Սեզոնի մի մասում, որը կապված է ծովի հետ, հանդես կգան Սառա Պոլսոնը, Մակոլեյ Կալկինն ու Քեթի Բեյթսը։ Պերիս Ջեքսոնը հանդես կգա մյուս հատվածում, որը կապված կլինի ավազների հետ։ Նրա հետ հանդես կգա նաեւ Էմմա Ռոբերտսը, ով միացել է սերիալի դերասանական կազմին երրորդ սեզոնում։»