«Հպարտ» քաղաքացի, ստացա՞ր երեք տարի առաջ ցանած աղետի քո սերմերից ծնված «ցանկալի պտուղը». Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հպարտ» քաղաքացի ստացա՞ր երեք տարի առաջ ցանած աղետի քո սերմերից ծնված «ցանկալի պտուղը»:
Հիշո՞ւմ ես, ոնց էիր դավաճան կապիտուլյանտի համար քեզ պատառոտում Երևանի հրապարակներում, ոնց էիր փողոց փակում ու սիգնալ տալիս, հիշո՞ւմ ես, թե՞ արդեն մոռացել ես…ես հիշում եմ:
Հիշո՞ւմ ես կապիտուլյանտի արևով ոնց էիր երդվում ու հայհոյում բոլորին, ով ռիսկ էր անում քո անթրաշ կուռքի մասին մի թթու խոսք ասեր, ես դա էլ եմ հիշում:
Իսկ հիշո՞ւմ ես, որ ասում էիր՝ հեսա Սերժը գնաց, սաղս էլ բենզին ու պեսոկ ենք ներկրելու, էլ մենաշնորհ չի լինելու, խոսքի ազատությունա լինելու, Արցախը բանակցային սեղանա վերադառնալու, չէ հաստատ մոռացել ես: Ասեմ, դա էլ լավ հիշում եմ
Հիշում եմ էն որ ասում էիր՝ թողեք թող աշխատի, ի՞նչ եք ուզում այ դավաճաններ, հիմա ո՞վ էր դավաճան: Պարզ դարձա՞վ, թե՞ դեռ մտածում ես:
Սերժ Սարգսյանը արդեն երեք տարի երկրի ղեկավար չի և դուք քանդեցիք ոչ միայն Սերժ Սարգսյանի կառուցածը, դուք ավիրեցիք ամեն բան, ինչ կարող էիք:
Շատերդ փոշմանել եք, գիտեմ, բայց պատմության անիվը հետ չի պտտվում, ցավոք: Երեք տարի առաջ դուք արեցիք ձեր սատանայական ընտրությունը և մերժեցիք հերոսին, հող ազատագրողին, այդ նույն հողը պահղին:
Սերժ Սարգսյանը իր կյանքով բոլորիդ ապացուցեց, որ կա իշխանությունից թանկ բան և հեռացավ, իսկ դու իշխանության բերեցիր մի չտես, անամոթ կապիտուլյանտի ու հիմա դու ապրում ես պարտված, խայտառակված, աղքատ և անհույս Հայաստանում:
Սա քո ընտրություններ և քո արժանի ապագան:

