Երեք տարի առաջ, այս օրվանից սկսած՝ «Հեղափոխություն»-ը սկսեց վեր դասվել Արցախյան պատերազմից. Հայկ Կիսեբլյան
Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Հայկ Կիսեբլյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Երեք տարի առաջ, այս օրվանից սկսած՝ անվտանգությունը ու ուժը ստորադասվեց լավ ապրելու մղմանը:
Երեք տարի առաջ, այս օրվանից սկսած՝ «Հեղափոխություն»-ը սկսեց վեր դասվել Արցախյան պատերազմից:
Երեք տարի առաջ, այս օրվանից սկսած՝ հերոսներ՝ մարտիկների և հրամանատարների փոխարեն, սկսեցին համարվել «հեղափոխականները»:
Երեք տարի առաջ, այս օրվանից սկսած՝ Բանակն անվտանգության երաշխավորից և պահապանից վերածվեց բեռի:
Երեք տարի առաջ, այս օրվանից սկսած՝ ազգ-բանակը սկսեցին դարձնել ծաղրի առակա:
Երեք տարի առաջ, այս օրվանից սկսած՝ Արցախը սկսեց մատնվել անտերության:
Երեք տարի առաջ, այս օրվանից սկսած՝ չորի հետ նաև թացն էլ է վառվում:
Երեք տարի առաջ, այս օրվանից սկսած՝ լավի հետ նաև վատին են անպատվում:
Երեք տարի առաջ, այս օրվանից սկսած՝ հայհոյախոսությունը մտել է պետական համակարգ և դարձել նորմա:
Երեք տարի առաջ, այս օրվանից սկսած՝ պետական ներքին խնդիրները համայն աշխարհի առաջ հրապարակելը ադարձավ հպարտանալու և ոչ թե ամաչելու պատճառ:
Երեք տարի առաջ, այս օրվանից սկսած՝ թուրքն ու ազերին վայրագ գազանից սկսեցին վերածվել «կիրթ և կառուցողական հարևան»-ի:»
